Մատչելիության հղումներ

Մեդալներ պետական պաշտոնյաներին


Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում
Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ստորագրած հրամանագրերով արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար մի շարք պետական պաշտոնյաների մեդալներ է շնորհել։

Մասնավորապես, Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, նույն պարգևին են արժանացել նաև ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։

Անանիա Շիրակացու մեդալ են ստացել Արմավիրի և Լոռու մարզպետները Աշոտ Ղահրամանյանն ու Արթուր Նալբանդյանը, էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը։

Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը ստացել է Մովսես Խորենացու մեդալ, առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը՝ Մխիթար Հերացու մեդալ, արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը՝ Մխիթար Գոշի մեդալ, իսկ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG