Մատչելիության հղումներ

Գյումրու բժշկական կենտրոնը փորձում է դատական կարգով գանձել ստենտավորման գումարները


Գյումրու բժշկական կենտրոնը փորձում է դատական կարգով գանձել ստենտավորման գումարները
please wait

No media source currently available

0:00 0:04:00 0:00

Գյումրու բժշկական կենտրոնը փորձում է դատական կարգով գանձել ստենտավորման գումարները

Գյումրու բշկական կենտրոնում այս տարվանից կատարվող սրտի ստենտավորումը ավելի մատչելի է, քան մայրաքաղաքի հիվանդանոցներում:

Գյումրու բշկական կենտրոնում այս տարվանից կատարվող սրտի ստենտավորումը ավելի մատչելի է, քան մայրաքաղաքի հիվանդանոցներում: Տեղադրվել է հարյուրից ավելի ստենտ, այդ թվում՝ առանց գումարը կանխիկ գանձելու: Կենտրոնն այժմ ստիպված է դիմել դատարան՝ առայժմ երեք հիվանդներից գումարը գանձելու հայցով:

«Մենք խնդիր ունեցանք կորոնորագրաֆիայի հիվանդներից անվճարունակ ու սոցիալապես ծանր վիճակում գտնվողների հետ: Ունենք 3 միլիոն 570 հազար դրամի չվճարում կատարած մարդիկ, ովքեր առողջ ապրում են, սակայն խնդիր են սարքել: Իսկ մենք ունենք գնելու նյութեր և այլն, իրենց դատի ենք տվել: Համոզված եմ, որ մենք դատը կշահենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը՝ հավելելով, որ ստենտավորման համար պարտքերը դրանով չեն սահմանափակվում․ - «Ունենք 12 միլիոն դրամարկղ չվճարած գումար: Պայմանավորվել ենք, որ, ենթադրենք, երկու ամսվա ընթացքում գումարը քիչ-քիչ մարեն, չեն կարողացել․․․ Բայց շարժ կա․ ենթադրենք միլիոնից կեսը մուծել են, կեսը մասնատել ենք․ ունենք պայմանագրեր, որ փոխեցինք՝ մինչև ապրիլ, մայիս, հունիս ամիսները, որ կարողանան: Չնայած այս պահի դրությամբ 15 միլիոնը շատ լուրջ թիվ էր, որով մենք կկարողանայինք մեր աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսը փակել, կամ դեղորայքի, կամ ինչ-որ խնդիր լուծելու»:

Կենտրոնը հունվարի 1-ից հետո Հայաստանի 5 այլ հիվանդանոցների հետ միասին իրականացնելու է անվճար ստենտավորում: Այդ նպատակով պետական բյուջեից 500 մլն դրամ է հատկացվել: Սակայն դա վերաբերում է միայն «սրտամկանի սուր ինֆարկ» ախտորոշում ունեցող այն հիվանդներին, ովքեր ընդգրկված չեն սրտի անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում:

Այս ծրագիրը, Արմեն Իսահակյանի խոսքով, գտնվելու է խիստ վերահսկողության տակ․ - «Մենք մի ժամվա ընթացքում պետք է տեղյակ պահենք, որ ստենտ ենք տեղադրում, և հատուկ խումբ կա, որը կարող է գալ և անցնի ստուգման, տեսնի ոնց ենք մենք աշխատել»:

Հարցին, թե արդյոք նման վիրահատությունների թիվը սահմանափակ է, նա պատասխանեց․ - «Ներկա փուլում, առաջին երեք ամիսը սահմանափակում չի լինելու»:

Եթե այդ ամիսների ընթացքում ծրագիրը դրական գնահատականի արժանանա, այն կշարունակվի:

Իսկ հարցին, թե հնարավոր է արդյոք, որ դեղորայքի գների բարձրացումը ազդի բժշկական կենտրոնում մատուցվող վճարովի ծառայությունների գների վրա, Արմեն Իսահակյանն արձագանքեց․ - «Նպատակահարմար ենք գտնում, որ դեղորայքի թանկացման հետ կապված մենք չենք կազմակերպի գնային թանկացում մինչև փետրվարի 15-ը: Կտեսնենք շուկան վերջնական ինչ տատանումներ կտա, 15-ից հետո նոր կորոշենք մեր քաղաքականությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG