Մատչելիության հղումներ

Նախարարներն այցելել են զորամասեր


Էդվարդ Նալբանդյանը այցելել է N զորամաս, 29-ը դեկտեմբերի, 2014թ․
Էդվարդ Նալբանդյանը այցելել է N զորամաս, 29-ը դեկտեմբերի, 2014թ․

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել են տարբեր զորամասեր:

Նախարարները շրջել են զորամասերում, ծանոթացել զինվորների ծառայության պայմաններին:

Շրջայցից հետո արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը զորամասի նիստերի դահլիճում պատասխանել է սպայակազմի և զինծառայողների հարցերին՝ Հայաստանի արտաքին քաղաքականության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքների և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է նաև Վահան գյուղի սահմանային դիրքեր, իսկ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպել է սահմանապահ Խաչիկ գյուղի բնակիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG