Մատչելիության հղումներ

Կարմիր Խաչը զբաղվում է գերեվարված Արսեն Բաղդասարյանի հարցով


Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) զբաղվում է անցած շաբաթավերջին ադրբեջանական զինուժի կողմից գերեվարված Արսեն Բաղդասարյանի հարցով: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին՝ ձեռնպահ մնալով մանրամասներ փոխանցելուց:

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը շաբաթ օրը հերքեց ենթադրյալ «թշնամական հետախուզական դիվերսիոն խմբի» չեզոքացման, այդ խմբի կրած «մեծ կորուստների» և ենթադրյալ խմբի անդամի գերեվարման մասին ադրբեջանական կողմի հաղորդումը, հայտնելով, որ Արսեն Բաղդասարյանը, «հանդիսանալով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG