Մատչելիության հղումներ

Ալիևի վարչակազմի պաշտոնյան ԱՄՆ-ը որակում է «բռնության և կոռուպցիայի հայրենիք»


Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդով

Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդով

Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը Թվիթերում մեղադրանքներ է ուղղել ամերիկացի «որոշ չինովնիկների և դիվանագետների», այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Դանիել Բաերին, «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակը փակելու կապակցությամբ նրանց հնչեցրած քննադատությանն ի պատասխան:

Հայտարարելով, թե այդ «չինովնիկները և դիվանագետները լրիվ կորցրել են չափի զգացումը», Մամեդովը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, շարունակել է․ - «Նրանցից մեկը պարոն Բաերն է: Նա մոռանում է, որ թե՛ բռնության, թե՛ կոռուպցիայի, թե՛ ձերբակալությունների հայրենիքը հենց իր երկիրն է: Ինչպես երևում է՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ պարոն Բաերը առհասարակ տեղյակ չէ իր երկրում տեղի ունեցողին: Ավելի լավ կլիներ, եթե նա ծանոթանար Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում օրեր առաջ անցկացված լսումներին: Այդ ժամանակ նա կհասկանար, որ կարդալով Թվիթերում իր գրածը՝ առաջին հերթին միտքդ է գալիս ԱՄՆ-ի օրինակը»:

«Պարոն Բաերը իր կանխակալ արտահայտություններով փորձում է վնաս հասցնել ամերիկա - ադրբեջանական հարաբերություններին», - գրել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG