Մատչելիության հղումներ

Ադրիատիկում այրվող լաստանավի ուղևորներին տարհանում են, մի մարդ զոհվել է


Ադրիատիկ ծովում այրվող Norman Atlantic լաստանավը, 28-ը դեկտեմբերի, 2014թ․

Ադրիատիկ ծովում այրվող Norman Atlantic լաստանավը, 28-ը դեկտեմբերի, 2014թ․

Իտալիայի իշխանությունները հաստատել են, որ հունական Կորֆու կղզուց Ադրիատիկ ծովով դեպի Իտալիա նավարկող Norman Atlantic լաստանավի ուղևորներից առնվազն մեկը զոհվել է։

Կիրակի առավոտյան լաստանավի ավտոտրանսպորտի տեղափոխման հատվածում հրդեհ էր բռնկվել։ Հաղորդվում է նաև, որ ծովի ուժեղ քամին ու ալեկոծությունը խոչընդոտել են փրկարարների աշխատանքը։

Լաստանավի ուղևորներին փրկելու աշխատանքներին մասնակցում են Հունաստանի, Իտալիայի ու Ալբանիայի ուժերը։ Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ ուղևորներից 265-ին փրկարարները արդեն հեռացրել են այրվող լաստանավից, շուրջ 200-ը դեռ նավի վրա են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG