Մատչելիության հղումներ

Ամրացվել են ՀԱՊԿ երկրների արտաքին սահմանները․ Ռուսաստանի ԱԳՆ


Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Մոսկվայում

Դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է հրապարակել՝ ամփոփելով 2014 թվականը, որտեղ ի թիվս այլ հարցերի խոսվում է նաև Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ում առաջնահերթությունների և Ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված Ռուսաստանի գործողությունների մասին:

Հաղորդագրությունում նշվում է, որ մոտ 40 երկրներ և կազմակերպություններ հետաքրքրված են ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին պայմանագրերի կնքմամբ:

ԱՊՀ-ի տարածքում հակամարտությունների լուծման տեսանկյունից հաղորդագրության մեջ կարևորվում է նաև Ռուսաստանի միջնորդական աշխատանքը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում, մասնավորապես՝ «Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Սոչիում տեղի ունեցած հանդիպումը, որը թույլ տվեց զգալիորեն կրճատել լարվածությունը շփման գծում և հստակեցնել կողմերի դիրքորոշումները»:

Անդրադառնալով Հավաքական անվտանգության կազմակերպությունում (ՀԱՊԿ) Ռուսաստանի առաջնահերթություններին՝ հաղորդագրությունում նշվում է, որ ամրացվել են կազմակերպության անդամ երկրների արտաքին սահմանները, ընդլայնվել է ռազմական համագործակցությունը և մեծացել է խաղաղապահ ուժերի պոտենցիալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG