Խորվաթիայում երեկ անցկացված նախագահական ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներով, երկրի գործող նախագահ Իվո Յոսիպովիչը՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, և նրա հիմնական մրցակից պահպանողական Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը հավանաբար կմրցեն հունվարի 11-ին նախանշված երկրորդ փուլում, քանի որ թեկնածուներից և ոչ մեկին չի հաջողվել ստանալ ընտրողների ձայների 50 տոկոսը։