Մատչելիության հղումներ

Մալայզիական օդանավը «հավանաբար ընկել է ծովը»


Ինդոնեզիա - Զինվորականները և փրկարարները հետևում են անհետացած օդանավի որոնման ընթացքին, Ջակարտա, 29-ը դեկտեմբերի, 2014թ․
Ինդոնեզիա - Զինվորականները և փրկարարները հետևում են անհետացած օդանավի որոնման ընթացքին, Ջակարտա, 29-ը դեկտեմբերի, 2014թ․

Ինդոնեզիայի որոնողական ու փրկարարական գործակալությունը հաղորդել է, որ երեկ ռադարներից անհետացած՝ Ինդոնեզիայից Սինգապուր ուղևորվող մալայզիական ավիաընկերության օդանավը հավանաբար ընկել է ծովը։

Նավերով ու ինքնաթիռներով այսօր առավոտից վերսկսվել են երեկ ռադարներից անհետացած օդանավի որոնումները։

A320-200 ինքնաթիռը` 162 ուղևորներով, դեկտեմբերի 28-ին վաղ առավոտյան Ջակարտայից օդ բարձրանալուց մեկ ժամ անց անհետացել է ռադարներից։

Հիշեցնենք` այս տարվա մարտին անհետացավ Կուալա Լումպուրից Պեկին ուղևորվող մալայզիական մեկ այլ ինքնաթիռ` 239 ուղևորներով։ Օդանավի որևէ հետք մինչ այժմ չի հայտնաբերվել։

Մալայզիական ավիաուղիներին պատկանող մի ինքնաթիռն էլ հուլիսին խփվեց Ուկրաինայում․ զոհվեցին օդանավի բոլոր ուղևորները և անձնակազմը` 298 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG