Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հոռոմ - Արթիկ - Ալագյազ ավտոճանապարհի Արթիկ - Ալագյազ հատվածում, Գավառի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) բուք է, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ երկրի ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG