Մատչելիության հղումներ

Այսօր երկարատև ու ծանր հիվանդությունից մահացել է դաշնակցական գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանը: Նա 58 տարեկան էր։

Հովհաննիսյանը ծնվել է 1956 թվականին, Երևանում։ Նա 1999 թվականից Ազգային ժողովի պատգամավոր է եղել, 2008-ին Հայ հեղափոխական դաշնակցության թեկնածուն էր Հայաստանի նախագահական ընտրություներում։ 2013 թ. դեկտեմբերի 28-ին Հովհաննիսյանը նշանակվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի դեսպան։

Վերջերս հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով լույս էր տեսել Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը։

«Հ.Յ.Դաշնակցության մեծ ընտանիքի անունից մեր վշտակցությունն ենք բերում Վահան Հովհաննիսյանի հարազատներին ու մտերիմներին, մեր ժողովրդին, մեր բոլոր ընկերներին»,- ասված է ՀՅԴ Բյուրոյի մահազդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG