Մատչելիության հղումներ

Կադրային խոշոր փոփոխություններ Բելառուսի կառավարությունում


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կադրային խոշոր փոփոխություններ է կատարել. նա իր աշխատակազմի 53-ամյա ղեկավար Անդրեյ Կոբյակովին նշանակել է վարչապետ, իսկ Պավել Կալաուրին՝ Ազգային բանկի ղեկավար։

Այս փոփոխությունները պայմանավորված են Բելառուսում ի հայտ եկած տնտեսական և ֆինանսական ճգնաժամային երևույթներով, որոնք առաջացել են հարևան Ռուսաստանի հետ առաջացած տարաձայնությունների, ինչպես նաև բելառուսական շուկայի վրա ռուսական ռուբլու արժեզրկման ազդեցության հետևանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG