Մատչելիության հղումներ

Բան Կի-մունը հորդորել է Պակիստանին վերականգնել մահապատժից հրաժարվելու մասին որոշումը


Պակիստան - Փրկարարները հարձակման ենթարկված դպրոցի մոտ, 16-ը դեկտեմբերի, 2014

Պակիստան - Փրկարարները հարձակման ենթարկված դպրոցի մոտ, 16-ը դեկտեմբերի, 2014

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Պակիստանի ինքնավարության ղեկավարությանը հորդորել է վերականգնել մահապատիժներից հրաժարվելու մասին որոշումը։

Հիշեցնենք, 2008 թվականից ի վեր Պակիստանի կառավարությունը մահապատիժը կիրառելու նկատմամբ մորատորիում էր հայտարարել, սակայն մահապատիժների սառեցման որոշումը չեղյալ հայտարարվեց, երբ թալիբ գրոհայինները Փեշավար քաղաքում դպրոց գրավեցին և սպանեցին 151 մարդ՝ այդ թվում 142 երեխա։

Պակիստանի ներքին գործերի նախարարն ասել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ի կատար կածվի 500 մահվան դատավճիռ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG