Մատչելիության հղումներ

logo-print

45 բնակարան՝ սոցիալապես անապահով խմբերին


Այսօր շահագործման է հանձնվել Երևանի Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում գտնվող Սոցիալական բնակարանային ֆոնդի հերթական շենքը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ շենքի 45 բնակարանից 21-ը հանձնվել է մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, 8-ը՝ մանկական խնամակալական կազմակերպությունների նախկին շրջանավարտներին և 16-ը՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին։

Բնակարանների հանձնման արարողությանը ներկա է եղել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Այսպիսով լուծվել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն բազմիցս դիմած, առ այսօր լամպերի գործարանի հանրակացարանում, անմխիթար պայմաններում բնակվող 1988-1990 թվականների մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրը», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG