Մատչելիության հղումներ

ԿԲ-ն 468.08 դրամով 2 միլիոն դոլար է վաճառել


Կենտրոնական բանկի կողմից այսօր իրականացվել է 2 միլիոն դոլարի վաճառք 468.08 դրամ 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ սահմանային փոխարժեքը կազմել է 467.25 դրամ 1 դոլարի դիմաց:

Հիշեցնենք՝ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով Կենտրոնական բանկը որոշեց դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ սակարկությունների միջոցով իրականացնել արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG