Մատչելիության հղումներ

Նախագահը «արդյունավետ և հաջող» է համարում բանկային համակարգի գործունեությունը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այսօր կան բոլոր հնարավորությունները՝ առկա խնդիրները լուծելու և ֆինանսական կայունությունը պահպանելու համար:

Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, այս մասին Սերժ Սարգսյանն ասել է՝ այսօր Կենտրոնական բանկում մասնակցելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:

Իր շնորհավորական խոսքում անդրադառնալով արժութային շուկայում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին, տնտեսության վրա դրանց ազդեցությանը՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի բավականաչափ պահուստներ, կամք և ցանկություն, որպեսզի երկրում ֆինանսական անկայունություն չլինի:

Նա կարևորել է դժվարին իրավիճակներում միասնական ուժերով առկա մարտահրավերներին դիմակայելը՝ հիշեցնելով նախորդ ճգնաժամի ժամանակ ՀՀ բանկային համակարգի «արդյունավետ և հաջող գործունեությունը, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակ մի շարք այլ երկրների բանկային համակարգերում մեծ խնդիրներ առաջացան»:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր կան բոլոր հնարավորությունները՝ առկա խնդիրները լուծելու և ֆինանսական կայունությունը պահպանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG