Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոն դադարեցնում է աշխատանքը


«Ազատության» գրասենյակը խուզարկությունից հետո, 26-ը դեկտեմբերի, 2014թ․

«Ազատության» գրասենյակը խուզարկությունից հետո, 26-ը դեկտեմբերի, 2014թ․

Մոտ վեց ժամ տևած խուզարկությունից հետո Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցներն այսօր կապարակնքեցին ռադիոկայանի` «Կասպիան պլազա» բիզնես կենտրոնում գտնվող գրասենյակի դռները: Մինչ այդ ոստիկանները առգրավեցին գրասենյակի բոլոր համակարգիչներն ու էլեկտրոնային կրիչները, հիշողության քարտերը, ինչպես նաև տեսախցիկներն ու լուսանկարչական սարքերը:

Խուզարկության պրոցեսը ղեկավարող Ադրբեջանի դատախազության քննիչ Սենան Փաշաևը` քննչական գործողությունների ավարտին հրաժարվել է «Ազատության» Բաքվի գրասենյակի շահերը ներկայացնող փաստաբան Յալչին Իմանովին փոխանցել դռների կապարակնքման, ինչպես նաև խուզարկության արձանագրությունները:

Այսպիսով «Ազատություն» ռադիոկայանը դարձավ արևմտյան ֆինանսավորմամբ գործող չորրորդ կառույցը` ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտից` NDI-ից,Oxfam-ից և IREX-ից հետո, որ դադարեցնում է գործունեությունը Ադրբեջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG