Մատչելիության հղումներ

«Բանդայի գործով» ամբաստանյալները դատապարտվեցին մինչև 15 տարվա ազատազրկման


Վթարի ենթարկված մեքենան, որում գտնվել են հանցավոր խմբի անդամներից մի քանիսը, Երևան, 23-ը սեպտեմբերի, 2011թ․

Վթարի ենթարկված մեքենան, որում գտնվել են հանցավոր խմբի անդամներից մի քանիսը, Երևան, 23-ը սեպտեմբերի, 2011թ․

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը «Բանդայի գործով» ամբաստանյալներ Արտուշ Հակոբյանին, Դավիթ Գալստյանին և Սամվել Դավթյանին դատապարտեց 15-ական տարվա ազատազրկման, Արթուր Մանուկյանին՝ 11 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:

Հիշեցնենք, որ 2011 թվականի սեպտեմբերի 23-ին վաղ առավոտյան Երևանի Մյասնիկյանի պողոտայում` Կենդանաբանական այգի տանող ճանապարհին, ոստիկանությունը ծանր հանցագործության մեջ կասկածվող անձանց վնասազերծեց։

Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը կասկածներ հայտնեց, որ վնասազերծված խումբը հենց այն խումբն է, որի հարձակումից տուժել են նախկին պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախկին անդամ Նապոլեոն Ազիզյանը, Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնյա Աղվան Գրիգորյանը և «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինական ծրագրերի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանը։

Երեք հարձակման դեպքում էլ գործողների ձեռագրերը նույնն էին. զինված և դիմակավորված մուտք էին գործել վերոնշյալ անձանց բնակարաններ, ծեծի ենթարկել տան անդամներին և զենքի սպառնալիքով հափշտակել մեծ չափերի հասնող գումարներ: Կալանավորված Արտուշ Հակոբյանին, Արթուր Մանուկյանին, Դավիթ Գալստյանին, Քյարամ Ամոյանին և Սամվել Դավթյանին մեղադրանք առաջադրվեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար։

Ի դեպ, բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանը «Սուրիկի լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի որդին է։

Հասմիկ Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG