Մատչելիության հղումներ

Ադրբեջանի դատախազության աշխատողները ներխուժել են «Ազատության» գրասենյակ


«Ազատության» ադրբեջանական ծառայության աշխատակիցները, ում դատախազության աշխատակիցները թույլ չեն տալիս դուրս գալ գրասենյակից, 26- դեկտեմբերի, 2014թ․ը

«Ազատության» ադրբեջանական ծառայության աշխատակիցները, ում դատախազության աշխատակիցները թույլ չեն տալիս դուրս գալ գրասենյակից, 26- դեկտեմբերի, 2014թ․ը

Այսօր առավոտյան Ադրբեջանի գլխավոր դատախազության ներկայացուցիչները ներխուժել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության Բաքվի գրասենյակ և հայտարարել, որ «գրասենյակը փակելու» դատարանի որոշում ունեն:

Ինչպես հաղորդում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը, գրասենյակում ներկայումս խուզարկություն է իրականացվում, անջատված են հեռախոսներն ու ինտերնետը, աշխատակիցներին թույլ չեն տալիս մոտենալ համակարգիչներին, բյուրոյի աշխատակազմի մի մասն էլ դրսում է մնացել՝ չկարողանալով շենք մտնել:

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավարը APA լրատվական գործակալությանը ասել է, թե խուզարկությունը կապված է գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գործերով քննչական վարչության կողմից քննվող գործի հետ, որի մանրամասներն առայժմ չեն հրապարակվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG