Մատչելիության հղումներ

Հռոմի պապը խաղաղության կոչ է անում աշխարհին


Վատիկան - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Ծննդյան ուղերձով է հանդես գալիս Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից, 25-ը դեկտեմբերի, 2014թ․

Վատիկան - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Ծննդյան ուղերձով է հանդես գալիս Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից, 25-ը դեկտեմբերի, 2014թ․

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Ծննդյան իր ուղերձում դատապարտել է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումները և խաղաղության կոչեր է ուղղել աշխարհին։

Կաթոլիկ եկեղեցու 78-ամյա հովվապետը նաև պահանջել է դադարեցնել բռնությունները երեխաների նկատմամբ՝ հիշատակելով վերջին ողբերգական իրադարձությունները, երբ Պակիստանում թալիբների հարձակման հետևանքով զոհվեց 142 դպրոցական։

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նշել է նաև հակամարտությունները Իրաքում, Սիրիայում, Իսրայելում ու Պաղեստինյան տարածքներում, Ուկրաինայում, Լիբիայում և Հարավային Սուդանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG