Մատչելիության հղումներ

Իրաքը և Թուրքիան կհամագործակցեն ԻՊ դեմ պայքարում


Իրաք - Քուրդ աշխարհազորայինները «Իսլամական պետության» զինյալների հետ մարտերի ժամանակ, նոյեմբեր, 2014թ․

Իրաք - Քուրդ աշխարհազորայինները «Իսլամական պետության» զինյալների հետ մարտերի ժամանակ, նոյեմբեր, 2014թ․

Իրաքն ու Թուրքիան պարտավորվել են համագործակցել «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում։

Թուրքիան պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Իրաքին, այդ երկրի վարչապետ Հայդար ալ-Աբադիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։

Հիշեցնենք, որ Թուրքիան հրաժարվել է միանալ կոալիցիոն ուժերին և օդուժի հարվածներ հասցնել զինյալներին Իրաքում ու Սիրիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG