Մատչելիության հղումներ

Հունվարից կբարձրացվեն մի շարք սոցիալական նպաստների չափերը


Կառավարության այսօրվա որոշմամբ 2015 թվականի հունվարի 1-ից բարձրացվելու են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում վճարվող սոցիալական նպաստների չափերը:

Այսպես, ծերության նպաստը 14 հազար դրամի փոխարեն, կդառնա 16 հազար դրամ, առաջին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 19 հազար 600 դրամի փոխարեն՝ 21 հազար 500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16 հազար 800 դրամի փոխարեն՝ 19 հազար դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար 14 հազար դրամի փոխարեն՝ 16 հազար դրամ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը 14 հազար դրամի փոխարեն՝ 16 հազար դրամ, իսկ երկու ծնողին կորցրած 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 70 հազար դրամի փոխարեն 80 հազար դրամ:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ, գալիք տարվա հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի գործող չափը՝ 14 հազար դրամի փոխարեն կկազմի 16 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար 700 դրամի փոխարեն՝ 800 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 450 դրամի փոխարեն՝ 500 դրամ: Արդյունքում՝ աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2014 թվականի շուրջ 36 հազար դրամի փոխարեն՝ 2015 թվականի հունվարի 1-ից կկազմի մոտ 41 հազար դրամ:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG