Մատչելիության հղումներ

logo-print

Երևանի բուժհիմնարկներին ցուցում է տրվել հերթապահություն սահմանել


Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը տարեվերջյան աշխատանքային հանդիպում է ունեցել քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատությունների տնօրենների հետ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Երևանի բոլոր բուժհաստատություններին ցուցում է տրվել տոնական օրերին սահմանել հերթապահություն: Առանձին ցուցում է տրվել շտապբուժօգնության ծառայությանը, ելնելով տոնական օրերին ավելացող թունավորման դեպքերի վիճակագրությունից, աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:

Միաժամանակ, քաղաքապետի տեղակալը քաղաքացիներին հորդորել է անտեղի զանգերով չխաթարել շտապբուժօգնության առանց այն էլ ծանրաբեռնված աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG