Մատչելիության հղումներ

logo-print

Սիլուանով․ Ռուբլու թուլացման շրջանը ավարտվել է


Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանով, արխիվ

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանով, արխիվ

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի կարծիքով՝ ռուբլու թուլացման շրջանը ավարտվել է, և այժմ դրա ամրապնդման միտումն է ծավալվում:

Նախորդ շաբաթը սկսվեց 1998 թվականի ճգնաժամից հետո ռուբլու խոշորագույն՝ երկու օրում 17 տոկոսով, իսկ գագաթնակետին՝ 40 տոկոս անկմամբ, մեկ դոլարի փոխարժեքը հասավ 80․1, եվրոյինը՝ 100․74 ռուբլու:

«Այդ շրջանը, մեր կարծիքով, ավարտվել է, և այժմ ռուբլու ամրապնդման միտում է», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դաշնության խորհրդում հայտարարել է Սիլուանովը:

Վերջին օրերին ռուբլին նկատելիորեն ամրապնդվել է դոլարի և եվրոյի նկատմամբ: Այսօր սակարկությունների բացման ժամանակ բորսայում դոլարի գինը կազմել է 53․38, եվրոյինը՝ 65․40 ռուբլի:

Հիշեցնելով, որ արժութային շուկայում իրավիճակը կայունացնելու նպատակով Ռուսաստանի կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 17 տոկոս, Սիլուանովը հավելել է, որ Կենտրոնական բանկին հաջողվել է նվազեցնել ռուբլու առաջարկը և փոխարժեքի վրա ճնշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG