Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ն, ՀԱՀ-ը և ԵՊԲՀ-ն՝ հայաստանյան առաջատար բուհերի եռյակում


Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքը
Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքը

Այսօր ամփոփվել են հայաստանյան բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի 2014 թվականի արդյունքները։ Կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ առաջատար բուհերի եռյակում են հայտնվել Երևանի պետական, Հայաստանի ամերիկյան և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանները:

«Այս տարի բազմաթիվ միջազգային և տեղական փորձագետներ են աշխատել, որ այս համակարգը լինի մաքսիմալ օբյեկտիվ և արտահայտի ուսանողակենտրոն որակյալ կրթական ծառայությունների տրամադրման քաղաքականությունը: Համակարգի շնորհիվ բուհերը ևս կարող են ուսումնասիրել իրենց թույլ և ուժեղ կողմերը, գործադրել հավելյալ ջանքեր և ճշգրտել` ինչպիսի մրցակցային առավելություններ և թերություններ ունեն», - նշել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Աշոտյանի խոսքով՝ Կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է վարկանիշավորման համակարգի արդյունքների հիման վրա վերանայել պետական քաղաքականությունը մի շարք ոլորտներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG