Մատչելիության հղումներ

logo-print

«Կասկածելի զանգվածներով փաթեթներ» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտ


Քրեակատարողական հիմնարկ Հայաստանում, արխիվ

Քրեակատարողական հիմնարկ Հայաստանում, արխիվ

Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում ստացվել են նյութեր` փաստաբանի պայուսակի մեջ գտնվող բջջային հեռախոսների լիցքավորիչների մեջ հայտնաբերված կասկածելի զանգվածների վերաբերյալ։

Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 23-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) զննության է ենթարկվել նույն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա. Պողոսյանին տեսակցության գնացած փաստաբանի ձեռքի պայուսակը, որում առկա չորս բջջային հեռախոսի լիցքավորիչներից երեքի միջից հայտնաբերվել են կասկածելի զանգվածներով փաթեթներ։

Նույն օրը, նույն քրեակատարողական հիմնարկի վարչական մասնաշենքի կանանց զուգարանից հայտնաբերվել է բջջային հեռախոսի ևս մեկ լիցքավորիչ, որի զննությամբ նույնպես հայտնաբերվել է կասկածելի զանգվածներով երեք փաթեթ:

Փաստի առթիվ Արթիկի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Բացատրություն է տվել փաստաբանը, ով հայտարարել է, որ լիցքավորիչներն իրեն տվել է անծանոթ մի տղամարդ` կալանավորին փոխանցելու համար: Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ` կասկածելի զանգվածների բաղադրությունը պարզելու համար: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG