Մատչելիության հղումներ

logo-print

Հորդանանի կործանիչի վթարի հետ ԻՊ-ն կապ չունի. ԱՄՆ հրամանատարություն


Սիրիա - «Իսլամական պետության» զինյալը ցույց է տալիս Հորդանանի վթարված կործանիչի բեկորները, Ռաքքա, 24-ը դեկտեմբերի, 2014թ․

Սիրիա - «Իսլամական պետության» զինյալը ցույց է տալիս Հորդանանի վթարված կործանիչի բեկորները, Ռաքքա, 24-ը դեկտեմբերի, 2014թ․

Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները կապ չունեն Սիրիայում Հորդանանի կործանիչի վթարի հետ։ «Կան փաստեր այն մասին, որ «Իսլամական պետություն»-ը չէ կրակ բացել», - ասվում է հրամանատարության հաղորդագրությունում։

Ավելի վաղ Հորդանանի ռազմաօդային ուժերը հաստատել են, որ Սիրիայի հյուսիսում վթարի է ենթարկվել իրենց ինքնաթիռներից մեկը, իսկ օդաչուին գերեվարել են ահաբեկչական խմբավորման զինյալները։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ահաբեկիչներին կոչ է արել մարդասիրաբար վերաբերվել օդաչուին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG