Մատչելիության հղումներ

Հզոր պայթյուն Խարկովի կենտրոնում


Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկո, արխիվ
Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկո, արխիվ

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն ահաբեկչություն է որակել կեսգիշերին Խարկովի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունը։

«Պայթյունը ահաբեկչական գործողություն է՝ ուղղված Խարկովում իրավիճակի անկայունացմանը և վախի ու անվստահության մթնոլորտի ձևավորմանը», - սոցցանցում գրել է ուկրաինացի պաշտոնյան։

Պայթյունը որոտացել է զինուժին աջակցություն ցուցաբերող գործարարներից մեկի կահույքի խանութի մոտ տեղական ժամանակով ժամը 00:08-ին։ Տուժածներ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG