Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի տնտեսությունն այսօր զարգանում է ավելի արագ, քան նախապես կարծում էին տնտեսագետները։ Վերջին տվյալները ցույց են տալիս, որ հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ներքին համախառն արտադրանքի ծավալներն աճել են տարեկան 5 տոկոսի չափով։ Գլխավոր պատճառը տնտեսության նկատմամբ Ամերիկայում սպառողների վստահության աճն է։

ԱՄՆ-ի տնտեսության աճն այսօր այնպիսի արագություն է ձեռք բերել, ինչպիսին չի ունեցել 2ՕՕ3 թվականից ի վեր։ Այս մասին է ասում տնտեսագետներից Բրեդ Մաքմիլանը՝ նշելով, որ եթե չենք կարող դեռևս խոսել տնտեսական բուռն ծաղկման մասին, վստահաբար կարող ենք խոսել տնտեսության արագ վերականգման շուրջ։

«ԱՄՆ-ի տնտեսության երկու երրորդն ուղղակիորեն կախված է սպառումից, ինչն այսօր ունի լավ ցուցանիշ», - ասում է տնտեսագետ Մայքըլ Գեյփընը՝ նշելով, որ ներկա աճի արագությունը խոսում է 2Օ15 թվականին կայուն բիզնեսի զարգացման մեծ հնարավորությունների մասին։

Սակայն չպետք է մոռանալ արտաքին գործոնների հանգամանքը, ինչը նույնպես իր դերն է խաղում ԱՄՆ-ի տնտեսության գործում։ «Այն փաստը», - ասում է տնտեսական վերլուծաբան Քլեյս Բելը, - «որ նավթարդյունահանող երկրները նավթի գների անկման պատճառով կրում են վնասներ, և այդ երկրներում դանդաղում է տնտեսական աճը, կարող է դառնալ «նկատելի ուժ ունեցող քամի՝ ընդդեմ ԱՄՆ-ի տնտեսության»։ Քանի որ ԱՄՆ-ի առևտրային գործընկեր երկրներում նկատելի է տնտեսական աճի դանդաղումը, ԱՄՆ-ի արտահանումների ծավալները եկող տարվա ընթացքում կարող են նկատելիորեն կրճատվել»:

Վերլուծաբաններն ընդգծում են, որ ԱՄՆ-ում տնտեսական աճը կարող է դառնալ նաև գների բարձրացման պատճառ, ինչը նշանակում է դոլարի արժեզրկում։

Ինչպես Մաքմիլանն է ասում, արդեն աճ է գրանցվում աշխատավարձերի բարձրացման սանդղակում։ «Մյուս կողմից, կարող են բարձրանալ տների ամսավճարները։ Իսկ սա դոլարի արժեզրկման կարևոր ցուցանիշ է», - ասում է նա։

ԱՄՆ-ում արժեզրկման ցուցանիշը նկատելիորեն ցածր է եղել Ֆինանսների նախարարության ներկայացրած 2 տոկոսից։ Սակայն այսօր շատ վերլուծաբաններ են ասում, որ սպասվածից ավելի արագ տնտեսական աճը և սպառման արագությունը կարող են հուշել նախարարությանը մինչև 2Օ15 թվականի կեսը մեծապես բարձրացնել տոկոսադրույքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG