Մատչելիության հղումներ

«Հայփոստ»-ի բաժանմունքից գողություն փաստով քրեական գործ է հարուցվել


Երևանի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել «Հայփոստ» ընկերության փոստային բաժանմունքից գողություն կատարելու դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեի հաղորդագրությունում նշվում է, որ անհայտ անձը պոկել է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 0081 փոստային բաժանմունքի 1-ին հարկի պատուհանի ճաղավանդակը և մտել բաժանմունքի շենք։

«Նյութերի համաձայն՝ բաժանմունքից գաղտնի հափշտակվել է «Դելլ» ֆիրմայի համակարգչի մոնիտոր, իսկ չհրկիզվող պահարանի միջից՝ 121.020 դրամ», - ասված է հաղորդագրությունում։

Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու և քննությանը ներկայացնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG