Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Վրաստանը ստորագրեցին նոր կամրջի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը


Լուսանկարը՝ ՀՀ կառավարության

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության

Հայաստանի կառավարությունում ստորագրվել է համաձայնագիր՝ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ»:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի կառավարության անունից՝ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Վրաստանի կառավարության անունից՝ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-12-ը Վրաստան պաշտոնական այցի ժամանակ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախաստորագրել էին վերոնշյալ համաձայնագիրը։ Երկու երկրների վարչապետները նաև արձանագրություն էին ստորագրել ու պայմանավորվածություն ձեռք բերել, որ մինչև 2015 թվականը վերոնշյալ համաձայնագիրը կստորագրվի, և կառուցվելիք նոր կամուրջը կանվանվի «Բարեկամության» կամուրջ:

Համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո՝ Հովիկ Աբրահամյան - Գեորգի Կվիրիկաշվիլի հանդիպուման ժամանակ զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության ընթացքը և ընդգծել, որ պետք է ջանքեր գործադրել առևտրատնտեսական գործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG