Մատչելիության հղումներ

ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել ցեղասպանությունը դատապարտող հայտարարության օրինագիծ


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան, արխիվ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան, արխիվ

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրել «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և դատապարտելու մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

«Հաշվի առնելով, որ վերոնշյալ օրինագիծը սույն թվականի դեկտեմբերի 1-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խնդրանքով քվեարկությունից հանվեց` պայմանով, որ իրենք կողմ են նախագծին և պատրաստ են այն առաջարկություններով ավելի բարելավել ու քվեարկությամբ ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում, ակնկալում ենք, որ խոստումը կդառնա իրականություն, և Ազգային ժողովի հերթական նստաշրջանում` 2015 թվականին փետրվարի սկզբին, օրինագիծը քվեարկությամբ կընդունվի», - ասված է «Ժառանգություն» խմբակցության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG