Մատչելիության հղումներ

Չինաստանը Հայաստանին 60 միլիոն յուանի չափով տեխնիկական օգնություն կհատկացնի


Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլոնգը դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարարությունում համաձայնագիր են ստորագրել երկու երկրների կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին:

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, այս համաձայնագրով Չինաստանի կառավարությունը Հայաստանի կառավարությանը կտրամադրի 60 միլիոն յուանի չափով անհատույց տեխնիկական օգնություն (շուրջ 9.6 միլիոն դոլար):

Տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում Չինաստանի կառավարությունը, սկսած 1999թ.-ից, Հայաստանի կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն: Իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսության, առողջապահության և տրանսպորտի բնագավառում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG