Մատչելիության հղումներ

logo-print

Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը


Կենտրոնական բանկն այսօր որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1.75 տոկոսային կետով՝ սահմանելով 8.50 տոկոս:

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ 2014 թվականի նոյեմբերին արձանագրվել է 1.3 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.9 տոկոսի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 2.6 տոկոս:

Իր հաղորդագրությունում նշելով, որ համաշխարհային տնտեսության և տարածաշրջանի զարգացումների ազդեցությունն արտացոլվել է նաև Հայաստանի տնտեսությունում, «որտեղ արտաքին աշխարհից ստացվող արտարժութային հոսքերի կրճատումը արժեզրկման ճնշումներ ստեղծեց արժութային շուկայում», Կենտրոնական բանկը շարունակում է. - «Դրամի արժեզրկման հետևանքով տեղի ունեցած որոշ ապրանքների թանկացման արագությունը բնակչության մոտ ապակայունացրեցին գնաճային սպասումները, որը բերեց ապրանքային և արտարժութային պահանջարկի կտրուկ ավելացմանը և զգալի լրացուցիչ գնաճային ճնշումների: Չնայած ակնկալվում է, որ տարեվերջին 12-ամսյա գնաճը դեռևս կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում, սակայն ապագա գնաճային ճնշումները մեղմելու և առկա գնաճային սպասումները նպատակային ցուցանիշի շուրջ խարսխելու նպատակով ՀՀ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը»։

ԿԲ-ն խոստանում է հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, համապատասխանորեն ճշգրտել դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG