Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ Ոստիկանությունից նյութեր են ստացել շուկայում սատկած խոզի մսի վաճառքի մասին ահազանգի շուրջ։

«Փաստինֆո» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Երևանի Նոր Նորքի և Մալաթիայի շուկաների մսի վաճառակետերում իրացվել է մեծ քանակությամբ սատկած խոզի միս։

Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը «Ազատության» հետ զրույցում հրաժարվեց մանրամասներ ներկայացնել՝ նշելով, որ օրենքով սահմանված կարգով, Ոստիկանությունը իրավասու չէ գործի վերաբերյալ մանրամասներ հաղորդել, քանի որ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն էլ ասաց, որ դեպքի շուրջ նյութեր են պատրաստվում, և մանրամասները կհաղորդեն ավելի ուշ։

Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG