Մատչելիության հղումներ

logo-print

Ծառուկյանը հունվարի 20-ին խորհրդաժողով կհրավիրի


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում եռյակի հանրահավաքում, Երևան, 10-ը հոկտեմբերի, 2014թ․

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում եռյակի հանրահավաքում, Երևան, 10-ը հոկտեմբերի, 2014թ․

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը եկող տարվա հունվարի 20-ին հրավիրելու է ոչ իշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով:

ԲՀԿ-ի առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ՝ խորհրդաժողովի ժամանակ քննարկվելու է երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական բարդ վիճակը:

«Սա խորհրդակցական բնույթի միջոցառում է, որի նպատակն է՝ վերլուծել, ամփոփել արդեն իսկ կատարված ծավալուն աշխատանքը, քննարկել հետագա անելիքներն ու քայլերը», - ասված է հաղորդագրությունում: - «Մեզ համար կարևոր են քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների տեսակետներն ու մոտեցումները: Մենք կարևորում ենք, որ յուրաքանչյուրի փաստարկված առաջարկն ու տեսակետը տեղ գտնեն ընդհանուր որոշումների կայացման գործում: Ուզում եմ ընդգծել նաև, որ սա ոչ թե ԲՀԿ միջոցառումն է, այլ՝ Գագիկ Ծառուկյանի անձնական նախաձեռնությունը»:

«Գիտակցելով, որ երկրի համար կենսական կարևորություն ունեցող հարցերի քննարկումն ու որոշումների ընդունումը չպետք է սահմանափակվեն նեղ կուսակցական ձևաչափով, մենք իրոք կարևորում ենք մեր քաղաքական գործընկերների ու երկրի խնդիրներով մտահոգ քաղաքական ուժերի ու հասարակական ակտիվ շրջանակների տեսակետներն ու շահագրգիռ մասնակցությունը», - նշված է ԲՀԿ-ի առաջնորդի խոսնակի հաղորդագրությունում:

Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG