Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հերթափոխի դիտակետում ժամկետային զինծառայող Դավիթ Քոլոյանի մահվան դեպքի առթիվ:

Հիշեցնենք՝ 19-ամյա զինվորը մահացել է դեկտեմբերի 21-ին, զորամասում իրեն ամրակցված նռնակի պայթյունի հետևանքով։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ դիրքի զինծառայողների բացատրությունները բավարար հիմքեր են տվել ենթադրելու, որ նռնակը պայթել է Դավիթ Քոլոյանի գործողությունների արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG