Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդու՝ փոքրիկ Մուշեղի հետ միասին Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է 32 հազար լուսադիոդային սարքերով ու շուրջ 2600 խաղալիքներով զարդարված հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը:

Լույսերի միացմանը զուգահեռ՝ լուսավորվել են նաև մայրաքաղաքի վարչական բոլորշրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները:

Հանդիսությունն ուղեկցվել է շքեղ հրավառությամբ ու տոնական համերգով: Հանրապետության հրապարակում հավաքված Երևանի բնակիչներին ու մայրաքաղաքի հյուրերին իրենց կատարումներով ողջունել են հայ էստրադայի սիրված երգիչներն ու մանկական երգչախմբերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG