Մատչելիության հղումներ

logo-print

Պիեռ Անդրիո. «2015-ին հուսով ենք ակտիվացնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների շփումները»


Ադրբեջանական APA գորխակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն նշել է, որ ղարաբաղյան կարգավորման առումով 2014 թվականը «շատ հակասական էր»:

«Նախագահներ Ալիևն ու Սարգսյանը անցնող տարում հանդիպեցին երեք անգամ: Այդ հանդիպումները կազմակերպվեցին նախագահներ Պուտինի և Օլանդի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Քերիի նախաձեռնությամբ: Դիվանագիտական հաջողություններին զուգահեռ, սակայն, իրավիճակը շփման գծի երկայնքով պարբերաբար սրվում էր: Անցնող տարում շփման գծի երկայնքով զոհերի թիվն ավելին էր, քան նախորդ տարիներին», - նշում է ֆրանսիացի համանախագահը՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի հնարավոր կլինի ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների շփումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG