Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հարցի կարգավորման տեսանկյունից 2014-ը հակասական էր․ ֆրանսիացի համանախագահ


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ Երևան, հոկտեմբերի 16-ը, 2014թ․
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ Երևան, հոկտեմբերի 16-ը, 2014թ․

Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պյեր Անդիրիոն APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից 2014 թվականը հակասական տարի էր:

Ֆրանսիացի համանախագահը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն այս տարի հանդիպել են երեք անգամ՝ Սոչիում, Նյուփորթում, Փարիզում՝ ընդգծելով, որ Փարիզում կայացած հանդիպումը երկու երկրների ղեկավարների միջև անմիջական երկխոսությունը վերականգնելու հնարավորություն էր:

«Արդյունքները տպավորիչ էին: Նախագահները որոշեցին հնարավորինս արագ սկսել հակամարտության ժամանակ անհետ կորածների մասին տեղեկատվության փոխանակում սկսել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հսկողության ներքո: Նաև այլ հարցերը քննարկելու մասին որոշում կայացվեց, և ես վստահ եմ, որ դա շուտով տեղի կունենա», - նշել է Անդիրիոն:

Նա հավելել է, որ դիվանագիտական հաջողությունների կողքին այս տարի շփման գծում և երկու երկրների սահմանի երկայնքով լարվածություն էր նկատվում, որի արդյունքում ավելի շատ մարդ մահացավ, քան նախորդ տարիներին:

«Քաղաքացիական անձանց մահը, և հատկապես նոյեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում ռազմական ուղղաթիռ խոցվեց, և որից կարելի էր խուսափել, ցավալի է: Այդ լուրջ միջադեպը ևս մեկ անգամ հաստատեց լարվածության նվազեցման, վստահության վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև այն, որ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման բան չկրկնվի: Դեկտեմբերի 4-ին Բազելում արտգործնախարարների ընդունած հայտարարությունը ևս այդ մասին է վկայում», - ասել է Մինսկի խմբի Ֆրանսիացի համանախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG