Մատչելիության հղումներ

Քրեական գործ՝ «Սևան» ՔԿՀ-ում դատապարտյալի մահվան դեպքի առթիվ


 Քրեակատարողական հիմնարկ Հայաստանում, արխիվ

Քրեակատարողական հիմնարկ Հայաստանում, արխիվ

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արտակ Արզումանյանի մահվան դեպքի առթիվ։

Շաբաթ օրը 11:00-ի սահմաններում Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու նախկին դպրոցի կիսաքանդ շինությունում հայտնաբերվել է դատապարտյալ Արտակ Արզումանյանի դին՝ մետաղյա ամրալարից կտորով կախված։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, դեպքի վայրի զննության ժամանակ Արտակ Արզումանյանի բաճկոնի ձախ ծոցագրպանից հայտնաբերվել է նոթատետրի թուղթ՝ հետևյալ գրությամբ. «Իմ արածի համար ոչ մեկի չմեղադրեք. զզվել էի կյանքից, ես եմ որոշել», այնուհետև՝ ստորագրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG