Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի կառավարությանը ֆինանսական հատկացումները դադարեցնելու կոչ ԵՄ-ին


Բռնության ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյան

Բռնության ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյան

Հայաստանում գործող երկու նախաձեռնություն ու չորս հասարակական կազմակերպություն, հարյուրից ավելի քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ, հասարակական գործիչներ այսօր բաց նամակով դիմել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային, հորդորելով միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու լավ կառավարման և ժողովրդավարական հաստատությունների զարգացման նպատակով ԵՄ-ի կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրվող ֆինանսական բոլոր հատկացումները։

«Վերջին շրջանում քաղաքացիական հասարակության, ինչպես նաև հասարակական և քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող բացահայտ սպառնալիքներն ու բռնություններն անհրաժեշտություն են առաջացրել վերագնահատելու ԵՄ կողմից լավ կառավարման ոլորտում իրականացված աշխատանքների և ներդրված ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետությունը», - ասված է նամակում, որը ստորագրել են, մասնավորապես, «Վճարում ենք 100 դրամ», «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունները, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:

«Անկասկած, ԵՄ-ն մեծածավալ աշխատանք է կատարում Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ձևավորման և կայացման համար: Սակայն սույն նամակում մատնանշված իրադարձությունները վկայում են, որ ԵՄ ֆինանսական միջոցները ոչ թե նպաստում են այդ հաստատությունների կայացմանը, այլ ընդհակառակը՝ օգտագործվում են կոռումպացված համակարգի ամրապնդման, պետական ահաբեկչությունը հովանավորելու և ոստիկանության համար հատուկ միջոցներ ձեռք բերելու համար», - ասված է նամակում: - «Մենք բարձր ենք գնահատում բռնարարքների անհապաղ բացահայտմանն ուղղված ԵՄ պատվիրակության հայտարարությունը, սակայն գտնում ենք, որ բռնությունների դադարեցմանը և մեղավորների պատժմանը հնարավոր է հասնել միայն համակարգի կայունությունն ու բարեկեցությունն ապահովող միջազգային ֆինանսական ներհոսքերը ժամանակավորապես դադարեցնելու ճանապարհով»:

Նամակում թվարկված են վերջին մեկ ամսվա ընթացքում Երևանում ընդդիմադիր գործիչների ու ակտիվիստների վեց մեքենաների հրկիզման, ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրեն Սարգսյանի, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի, քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի նկատմամբ հարձակումների դեպքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG