Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանատունը այսօրվանից սկսում է 10 տարվա վիզաների թողարկումը


Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը այսօր տեղեկացնում է, որ 10 տարի վավերականությամբ տուրիստական ու գործնական վիզաների թողարկումը հնարավոր կլինի սկսել նախատեսվածից ավելի վաղ:

Դեսպանությունը նախապես հայտնել էր, որ նոր փոխադարձ պայմանավորվածության հիման վրա դրանց թողարկումը հնարավոր կլինի սկսել 2015 թվականի հունվարի 1-ից, սակայն արդեն իսկ այսօրվանից՝ 2014-ի դեկտեմբերի 22-ից դեսպանությունը սկսում է այդ գործընթացը:

Դեսպանության հաղորդագրության համաձայն, B տեսակի ոչ ներգաղթային վիզայի համար դիմած Հայաստանի քաղաքացիները կարող են ստանալ բազմակի մուտքի մինչև 10 տարի վավերականությամբ վիզաներ՝ գործնական ու տուրիստական ուղևորությունների համար: F, M կամ J տեսակի վիզաներ ստանալու իրավասություն ունեցող փոխանակման ծրագրերի մասնակիցներին ու նրանց խնամքի տակ գտնվող անձանց այսուհետ կտրվեն բազմակի մուտքի մինչև 5 տարի վավերականությամբ վիզաներ: Վիզայի համար կատարվող վճարումների չափը մնում է անփոփոխ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG