Մատչելիության հղումներ

logo-print

Կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց թիվը Հայաստանում նվազել է 20 տոկոսով


Կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց թիվը Հայաստանում նվազել է 20 տոկոսով: Հանրային առողջության պահպանման հայկական կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ այդ են վկայում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիճակագրական տվյալները:

«2014 թվականը մեզ համար ուրախալի է նրանով, որ, եթե նախկինում ամեն 16-րդ կինն էր Հայաստանում հիվանդ կրծքագեղձի քաղցկեղով, ապա այս տարվա տվյալներով կարող ենք ասել, որ այդ ախտորոշմամբ է տառապում ամեն 20-րդ կինը», - ասել է կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: «Քաղցկեղն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել, և մեր հասարակությունը կարծես թե գալիս է այս բանի գիտակցմանը», - նշել է նա:

Հետազոտությունը կատարվել է այս տարվա ընթացքում՝ հիմնվելով Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի այցելու մոտ 40 հազար կանանց հետազոտության արդյունքների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG