Մատչելիության հղումներ

Սարգսյանը մասնակցել է ԵՊԲՀ սիմուլյացիոն կենտրոնի բացմանը


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի բացմանը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ բացմանը ներկա էր նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով նշել է, որ նորաբաց սիմուլյացիոն կենտրոնի միջոցով բժշկական համալսարանի կրթական համակարգում ներդրվում է բժշկական կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում: Այն թույլ է տալիս զարգացնել ուսանողների գործնական հմտությունները և պակասեցնել բժշկական սխալների քանակը մասնագիտական գործունեության ընթացքում:

Սիմուլյացիոն կենտրոնը ներառում է չորս հիմնական ուղղություններ` կլինիկական հմտություններ, վերակենդանացում, վիրաբուժություն և մանկաբարձություն, գինեկոլոգիա: Կենտրոնը համալրված է համապատասխան մուլյաժներով, շարժասարքերով և կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով:

Սիմուլյացիոն ուսուցման լիարժեք ներդրումը ԵՊԲՀ-ում նախատեսվում է 2015 թվականի փետրվարից:

Երևանի պետհամալսարանի (ԵՊՀ) խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նաև մասնակցել է ԵՊՀ-ի խորհրդի տարեվերջյան նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG