Մատչելիության հղումներ

Ջուլֆալակյանը հաղթեց Դեյքին Մեդիսոն Սքուերում


Արսեն Ջուլֆալակյանը (աջից) գոտեմարտի ժամանակ, արխիվ
Արսեն Ջուլֆալակյանը (աջից) գոտեմարտի ժամանակ, արխիվ

Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» մարզապալատում կայացավ ԱՄՆ-ի չեմպիոն Քայլ Դեյքի և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ցուցադրական գոտեմարտը:

Հունահռոմեական ոճի հայաստանցի ըմբիշը 6:3 հաշվով առավելության հասավ ազատ ոճի ըմբշամարտի ներկայացուցչի նկատմամբ:

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում Արսեն Ջուլֆալակյանն ասել էր, որ հետաքրքիր է գոտեմարտել ազատ ոճային ըմբիշի հետ, սակայն ինքը համաձայնել է մասնակցել միայն հունահռոմեական ոճով գոտեմարտելու պայմանով:

Ջուլֆալակյանը նաև նշել էր, որ կցանկանար հաջորդ անգամ ազատ ոճային ըմբիշ, օլիմպիական և աշխարհի չեմպիոն ամերիկացի Ջորդան Բարոուզի հետ մրցել:

Ա․Մ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG