Մատչելիության հղումներ

Արգելափակվում են բելառուսական անկախ լրատվական կայքերը


Բելառուսում այսօր արգելափակվել են մի շարք անկախ լրատվական կայքեր:

Առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա, թե ով և ինչու է արգելափակել կայքերը, սակայն BelaPAN մասնավոր լրատվական գործակալությունը հաղորդում է, որ « IP հասցեներ արգելափակելու որոշումը կարող է կայացվել միայն իշխանությունների կողմից»:

Արգելափակված կայքերի թվում են, մասնավորապես, BelaPAN-ին պատկանող երեկ կայքեր, ինչպես նաև Solidarnost լրատվական կայքը և Khartiya-97 իրավապաշտպան կազմակերպության կայքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG