Մատչելիության հղումներ

Նյու Յորքում զինված տղամարդը առանց որևէ նախազգուշացման ոստիկանական մեքենայի մեջ գտնվող երկու ոստիկանի է սպանել, այնուհետև ինքնասպանություն է գործել:

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն հայտարարել է, որ ոստիկաններին սպանել են այնպես, ասես մահապատժի վճիռ իրագործելիս լինեին:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դատապարտել է սպանությունները:

Իշխանությունները նշում են, որ այդ օրը ավելի վաղ սպանությունների մեջ կասկածվող տղամարդը Բալթիմորում կրակել և վիրավորել է իր նախկին ընկերուհուն: Նա նաև սոցիալական ցանցերում ոստիկանների հասցեին սպառնալիքներ պարունակող հայտարարություններ է հրապարակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG