Մատչելիության հղումներ

Ուզբեկստանում խորհրդարանական ընտրություններ են


Դեկտեմբերի 21-ին Ուզբեկստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի շուրջ 20 միլիոն քաղաքացի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Միրզա-Ուլուգբեկ Աբդուսալամովը հայտարարել է, որ ամեն ինչ արվել խորհրդարանի 150 մանդատների համար պայքարը «ազատ և արդար» միջավայրում անցկացնելու համար:

Ընտրություններին մասնակցող բոլոր չորս կուսակցությունները՝ Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը, Ազգային ժողովրդավարական կուսակցությունը, Ազգային վերածննդի ժողովրդավարական կուսակցությունը և սոցիալ-դեմոկրատական «Արդարություն» կուսակցությունը, աջակցում են երկրի նախագահ Իսլամ Քարիմովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG