Մատչելիության հղումներ

Վաղինակ Շուշանյանը իրեն ծեծի ենթարկելու մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն


Քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը իր ֆեյսբուքյան էջում պնդել է, որ հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից և իր արյունոտված շրթունքը ցուցադրող լուսանկարներ է հրապարակել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեց նաև Շուշանյանի մայրը` Մարիամ Պողոսյանը: Ոստիկանությունը առայժմ որևէ կերպ չի արձագանքել:

«Յոթ անց կես դուրս է գալիս «ԱՐԱՅ»-ից, դիմացը խանութ կա` մտնում է, որ սիգարեթ վերցնի, սիգարեթը ձեռքին դուրս է գալիս, երկու տղա են դիմացը դուրս գալիս ու ասում` երեկ դու էի՞ր հայհոյում: Ու սկսում են երեխուս քաշքշել, ծեծել, գցում են գետնին, շրթունքն են պատռել, գլխի վրա ուռուցք կա, ձեռքն են պատռել», - մեզ հետ զրույցում պատմեց Շուշանյանի մայրը:

Վերջինիս փոխանցմամբ, ծեծի ենթարկվելուց հետո Շուշանյանը միջադեպի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և դատաբժշկի ուղեգիր ստացել, սակայն ոստիկանությունից տուն վերադառնալիս նրա ինքնազգացողությունը վատացել է, երիտասարդին տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց:

Հիշեցնենք, որ երեկ Վաղինակ Շուշանյանը Կառավարության առջև տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ անդրադարձել էր վերջին շրջանում ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների դեմ բռնություններին, ինչպես նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայտարարությանը, թե կկտրի նրա ականջը, ով իր ներկայությամբ կհայհոյի Սերժ Սարգսյանին, և իր հերթին հայտարարել էր. - « Երանոսյանին էլ եմ հայհոյում, իրա նախագահին էլ, Երանոսյանը թող գա, տեսնեմ՝ ոնցա ականջներս կտրելու»:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG